Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ։
Հաշվի առնելով վերջին մրցաշրջանների արդյունքները, հիմք ընդունելով ՀՖՖ ռազմավարությամբ հաստատված նպատակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ:
Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին:
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մանրամասներն՝ այստեղ։