Բելգիայի երիտասարդական հավաքականի ձախ պաշտպան Մատեո Դամսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
«Ալ Ահլին» ձևակերպել է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ՊՍՎ-ից։
Այս մրցաշրջանում նա 27 հանդիպում է անցկացրել նիդեռլանդական ակումբի կազմում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։