Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» տեղափոխվելուն։
Այդ առիթով ֆուտբոլիստի թիմակից Պատրիկ Շիկը քննադատել է նրա որոշումը:
«Ես 29 տարեկան եմ և դեռ նպատակ ունեմ խաղալ ամենաբարձր մակարդակում։ Սաուդյան Արաբիայում խաղալն իմ թեման չէ այս պահին»,- ասել է Շիկը։
Պատրիկ Շիկն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի և խփել 17 գոլ։
Նշենք, որ երեկ «Բայերը» վարձակալել է «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Մարիո Էրմոսոյին։