Այսօր՝ հունվարի 29-ին, Լիլում կայանալիք Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին՝ 8-րդ տուրի «Լիլ» — «Ֆեյենորդ» հանդիպմանը նիդերլանդական ակումբի երկրպագուներին արգելվել է մուտքը քաղաք՝ կապված հնարավոր բախումների վտանգի հետ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ֆրանսիայի Պետխորհուրդը հաստատել է երկրի ՆԳՆ-ի որոշումը՝ չնայած «Ֆեյենորդի» բողոքարկմանը։
«Ֆեյենորդը» հայտնել է, որ հիասթափված է դատարանի որոշումից՝ չնայած ակումբի ջանքերին և անվտանգության մանրամասն ծրագրի ներկայացմանը, որը թույլ կտար 2000 երկրպագուների ապահով մեկնել Լիլ։
Խաղը կանցկացվի «Դեկատլոն Արենա — Պիեռ Մորուա» մարզադաշտում՝ սկսվելով ժամը 23:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական խումբը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։
Ներկա պահին «Ֆեյենորդը» զբաղեցնում է 11-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ «Լիլը»՝ 12-րդ։