«Արսենալի» կենտրոնական պաշտպան Էյդեն Հեյվենը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի, կողմերն արդեն լիովին համաձայնեցրել են գործարքը, և մոտ ժամանակներս 18-ամյա Հեյվենը բուժզննում կանցնի։
Նշվում է, որ պաշտպանը նախկինում հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ, ինչպես նաև մերժել է առաջարկը «Այնտրախտից»։
Հեյվենն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Արսենալի» հիմնական կազմում՝ անցկացնելով տասը րոպե: