«Միլանի» սեփականատերերի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է Սանտյագո Խիմենեսի մասին հարցին, ում հետ ակումբն աշխատում է պայմանագիր կնքելու հարցում։
«Ֆեյենորդի» 23-ամյա հարձակվողը համարվում է «ռոսոներիների» գլխավոր տրանսֆերային նպատակը։
«Խիմենեսն անհավանական տաղանդ է, նա հսկայական ներուժ ունի։ Մենք բոլորս գիտենք, թե որքան լավն է նա»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սանտյագո Խիմենեսն ընթացիկ մրցաշրջանում «Ֆեյենորդի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։