Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում տեղի է ունեցել Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի վիճակահանությունը։ Մրցաշարը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 21-ից 2026 թվականի հունվարի 18-ը։
Չեմպիոնական տիտղոսը պաշտպանող Կոտ դ’Իվուարը խմբային փուլում կմրցի Կամերունի, Գաբոնի և Մոզամբիկի հետ։ Մրցաշարը հյուրընկալող Մարոկկոն, որն ընդամենը մեկ անգամ է նվաճել Աֆրիկայի ազգերի գավաթը (1976թ․), կմրցի Մալիի, Զամբիայի և Կոմորյան կղզիների հետ։ Յոթակի չեմպիոն Եգիպտոսը կխաղա Հարավաֆրիկյան Հանրապետության, Անգոլայի և Զիմբաբվեի հետ։
🇪🇬🇿🇦🇦🇴🇿🇼
Which nation will dominate #TotalEnergiesAFCON2025 Group B? pic.twitter.com/nm9w6XFBiK
— CAF_Online (@CAF_Online) January 27, 2025
Խմբային փուլերի վիճակահանության արդյունքները՝
A խումբ
Մարոկկո, Մալի, Զամբիա, Կոմորյան կղզիներ
B խումբ
Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Անգոլա, Զիմբաբվե
C խումբ
Նիգերիա, Թունիս, Ուգանդա, Տանզանիա
D խումբ
Սենեգալ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Բենին, Բոտսվանա
E խումբ
Ալժիր, Բուրկինա Ֆասո, Հասարակածային Գվինեա, Սուդան
F խումբ
Կոտ դ’Իվուար, Կամերուն, Գաբոն, Մոզամբիկ