«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում «Ասթոն Վիլայի» հետ՝ 25-ամյա պորտուգալացու հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի այլ ակումբներ:
Ֆելիքսը «Չելսի» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից» 52 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Ժոաուն «ազնվականների» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: