«Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի ծառայություններով։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբը սկսել է բանակցություններ վարել 29-ամյա խաղացողի տեղափոխության վերաբերյալ։ Նշվում է, որ կատալոնացիները փորձում են առաջ անցնել մրցակիցներից և որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ գերմանացու հետ։
Կիմիխի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ ավարտվում է այս ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման` դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։