Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է այն մասին, որ այսօր՝ հունվարի 27-ին, նշում է իր 40-ամյակը։
«Ես հիմա 40 տարեկան չեմ… ես 50 եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» երկու ամիս անց ես դարձա 50 տարեկան:
Ինձ համար մեծ պատիվ է այստեղ նշել իմ 40-ամյակը»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (1:0): Միակ գոլը խփեց պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։