«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 22-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է եզրային Խվիչա Կվարացխելիայի՝ ՊՍԺ տեղափոխության մասին հարցին։
«Մեզ մնում է միայն ամենայն բարիք մաղթել Կվարային և նրա ընտանիքին:
Նա կատարեց իր ընտրությունը, պարզապես ինձ դուր չէր գալիս, որ նրա գործակալները երկար ժամանակ բանակցում էին ՊՍԺ-ի հետ։ Մենք շարունակում ենք, ոչ ոք անփոխարինելի չէ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Կվարացխելիան ՊՍԺ է տեղափոխվել 2025 թվականի հունվարին «Նապոլիից»: Երեկ՝ հունվարի 25-ին, Կվարացխելիան ֆրանսիական ակումբի կազմում իր նորամուտն է նշել «Ռեյմսի» դեմ խաղում (1:1), որում գոլային փոխանցման հեղինակ է դարձել։