Վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է ՊՍԺ-ում իր ադապտացիայի մասին: Հարձակվողն իր նորամուտը նշել է Լիգա 1-ի 19-րդ տուրի՝ «Ռեյմսի» դեմ խաղում և գոլային փոխանցում կատարել։
«Իմ ֆիզիկական վիճա՞կը. Ամեն ինչ լավ է։ Մի փոքր դժվար էր, բայց մարզչական շտաբն ինձ կստիպի էլ ավելի շատ աշխատել, և ես հնարավորություն կունենամ բարելավելու իմ մարզավիճակը։ Ակումբում առաջին շաբաթը հիանալի անցավ: Ինձ բոլորը շատ լավ էին վերաբերվում՝ և՛ խաղացողները, և՛ անձնակազմը։ Պարզապես պետք է մտածեմ մարզումների ու խաղերի մասին, մնացած ամեն ինչի մասին հոգում է ակումբը։ Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, նրանք ինձ շատ լավ են վերաբերվում։ Սա ինձ համար կարևոր է»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն։
Կվարացխելիան ՊՍԺ է տեղափոխվել 2025 թվականի հունվարին «Նապոլիից»։