Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ առաջնության հետնապահի՝ «Վալյադոլիդի» նկատմամբ (3։0)։
«Արքայական» ակումբի կազմում հաղթական հեթ-տրիկ գրանցեց թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ որը նրա համար առաջինն էր մադրիդյան գրանդի կազմում։
Այս խաղից հետո «սերուցքայինները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 49-ի՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Վալյադոլիդը» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․