Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ (2:1):
Հանդիպման հաշիվը բացեց «բիանկոներիի» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին՝ խփելով իր առաջին գոլը «ծեր սինյորայի» կազմում։ Նեապոլյան ակումբից Մուանիի գոլին պատասխանեցին Զամբո Անգիսան և Ռոմելու Լուկակուն։
Այս խաղից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վաստակած միավորները հասցրեց 53-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 37 միավորով 5-րդն է։
Նշենք, որ թոփ 5 լիգաներում միայն ՊՍԺ-ն է, որը ընթացիկ մրցաշրջանում դեռևս պարտություն չի կրել ներքին առաջնությունում։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․