Ամերիկյան «ՌԲ Նյու Յորքը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, հայտնում է GFNF-ն։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «ՌԲ Լայպցիգին»։
MLS-ի և Բունդեսլիգայի ակումբերը նույն ֆուտբոլային համակարգի մաս են կազմում, ինչը կարող է մեծացնել տեղափոխության հավանականությունը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը քննարկում է «Նյու Յորքի» հետ համագործակցության հնարավոր տարբերակը։