«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը նույնքան հաջողություն կլինի, որքան նախորդ մրցաշրջաններում տիտղոսներ նվաճելը:
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց հիշում եմ, որ Ժոզե Մոուրինյուն բազմիցս ասել է, որ այդ մրցաշրջանում երկրորդ տեղը զբաղեցնելը (2017/2018 մրցաշրջանը Պրեմիեր լիգայում) ամենամեծ հաջողությունն էր։
Ես լիովին հասկանում եմ Մոուրինյուին։ Երբ Ռոդրին ու պաշտպանները հասանելի լինեն, մենք կպայքարենք։
Երբեմն նման իրավիճակներ են առաջանում։ Մենք պետք է լուծենք այդ ամենը։ Իհարկե, առաջին քառյակում հայտնվելը մեծ հաջողություն կլինի: Կարծում եմ՝ ղեկավարությունը, մարզական տնօրենը և ֆուտբոլիստները հասկանում են դա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։