Մելբուրնում ավարտվել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը, որում աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոն հանդիպել է WTA-ի դասակարգման աղյուսակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող իսպանուհի Պաուլա Բադոսայի հետ։ Խաղն ավարտվել է բելառուսցու հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 6:2:
Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 27 րոպե։
Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսի համար մրցախաղում Սոբոլենկոն կխաղա Իգա Շվյոնտեկ- Մեդիսոն Քիս զույգի հաղթողի հետ։