ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի արդյունքներով շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։
Թեկնածուների թվում են չորս ֆուտբոլիստներ՝ Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ»), Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»), Ռաֆինյան («Բարսելոնա») և Լյուկ դե Յոնգը («ՊՍՎ»):
Հիշեցնենք, որ Վինիսիուսը դուբլի հեղինակ է դարձել «Զալցբուրգի» դեմ խաղում (5:1), Ալվարեսը երկու գոլ է խփել «Բայերի» դեմ խաղում (2:1), Ռաֆինյան դուբլի հեղինակ է դարձել «Բենֆիկայի» դեմ խաղում (5:4), իսկ դե Յոնգը երկու անգամ գրավել է «Ցրվենա Զվեզդայի» դարպասը (3:2):
Չեմպիոնների լիգայի յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», երկրորդ տեղում «Բարսելոնան» է, իսկ երրորդում՝ «Արսենալը»: