Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» Պրահայում նվազագույն հաշվով հաղթել է «Սպարտային»։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի որդին՝ Ավետ Կասպարովը, որը հանդես է գալիս չեխական ակումբի մինչև 17 տարեկանների թիմում, հանդիպել է Մխիթարյանի հետ և լուսանկարվել:
Խաղի միակ գոլը խփվել է առաջին խաղակեսում։ 12-րդ րոպեին աչքի է ընկել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Մխիթարյանը, որը նախօրեին նշում էր 36-ամյակը, «Ներաձուրիների» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը: