Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութերնում», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
21-ամյա խաղացողը տեղափոխվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ վարձակալական հիմունքներով, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ վարձակալության պայմանագրում չկա պարտադիր հետագա գնման կետ։
Երկրորդ Բունդեսլիգայում կայացած 18 տուրերից հետո «Կայզերսլաութերնը» վաստակած 29 միավորով 5-րդն է։
Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․