«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատմել է, թե ինչն է իրեն ստիպել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրի «Բենֆիկյաի» դեմ խաղում (4:5) ծեծկռտուքի բռնվել տանտերերի խաղացողների հետ։
«Հանդիպման վերջում ինձ վիրավորեցին, ես պատասխանեցի նրանց։ Եթե նրանք ինձ հարգում են, ես հարգում եմ նրանց։ Իմ կարծիքով, նրանք կարող էին հասկանալ իրավիճակը, բայց նախընտրեցին վիրավորել ինձ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։