Կատալոնական «Բարսելոնան» ակումբային վիճակագրական հակառեկորդ է սահմանել՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խաղի առաջին խաղակեսում երեք գնդակ բաց թողնելով դարպասին ընդամենը երեք հարվածից: Հանդիպումն ի վերջո ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 5։4 հաշվով։
Ինչպես հայտնում է Opta Sport-ը, առնվազն 2003/2004 մրցաշրջանից հետո սա առաջին դեպքն է, երբ նման բան տեղի է ունենում կատալոնական թիմի խաղերում Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում «Բարսելոնան» երկու անգամ վերականգնել է հաշվի հավասարակշռությունը՝ զիջելով երկու գոլի տարբերությամբ: Հաղթական գոլը երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում խփել է բրազիլացի վինգեր Ռաֆինյան։
Եվրագավաթների գլխավոր մրցաշարի 7 տուրից հետո կապտանռնագույնները 18 միավորով երկրորդ տեղում են։