ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 5։4 հաշվով կամային հաղթանակ է տարել Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ։
Խաղից հետո թունելում մեծ ծեծկռտուք է սկսվել «Բլաուգրանայի» և «Արծիվների» խաղացողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով Movistar Plus+-ի հեռարձակմանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և «Բլաուգրանայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյային հեռացնել «Բենֆիկայի» խաղացողներից։ Բրազիլացին ասել է, որ իրեն վիրավորել են։
Հիշեցնենք, որ այդ խաղում Ռաֆինյան երկու գոլ է խփել ու ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։