«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի՝ «Բենֆիկայի» հետ խաղում (5:4) 11-մետրանոցից երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը, դարձել եվրագավաթների գլխավոր մրցաշարի ռեկորդակիր՝ հաջող իրացրած 11մ. քանակով: Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա լեհ հարձակվողն այս ցուցանիշով հավասարվել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (19 գոլ):
Հարկ է նշել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայում հանդես գալու ընթացքում 11-մետրանոցներից խփել է 18 գոլ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։