Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ լիգայի փուլի 7-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Լիլին»՝ 2-1։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահը և Հարվի Էլիոտը, հյուրերի կազմում՝ Ջոնաթան Դեյվիդը։ Այսպիսով՝ մերսիսայդյան ակումբն ունի 100 տոկոսանոց արդյունք՝ տոնելով 7-րդ հաղթանակը նույնքան հանդիպումներում։ Մերսիսայդցիները նվազագույնն ապահովեցին իրենց տեղը լավագույն ութնյակում․ հաջորդ հանդիպումը հաղթելու կամ նույնիսկ ոչ-ոքի ավարտելու դեպքում Սլոտի թիմը կավարտի լիգայի փուլն առաջին տեղում։
Հիշեցնենք, որ լավագույն 8 թիմերը միանգամից դուրս են գալու փլեյ-օֆֆ՝ 1/8 եզրափակիչ։ 9-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան լրացուցիչ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կվիճարկեն 1/8 եզրափակիչի մյուս 8 ուղեգրերը։
Նշենք նաև, որ «Ցրվենա Զվեզդան», «Շտուրմը», «Լայպցիգը», «Սլովանը» և «Յանգ Բոյսը» կորցրեցին հաջորդ փուլ դուրս գալու մաթեմատիկական հնարավորությունները:
Զուագհեռաբար ընթացող հանդիպումներում «Բրյուգեն» ու «Յուվենտուսը» չպարզեցին հաղթողին՝ 0-0, իսկ «Բոլոնիան» հաղթեց «Բորուսիային» 2-1 հաշվով։ Իտալական թիմի կազմում աչքի ընկան Դալինգան և Իլինգ-Ժունիորը, գերմանական թիմի կազմում՝ Սերու Գուիրասին (11մ)։
Մրցաշարային աղյուսակը՝