«Միլանը» հրաժեշտ է տալիս այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն մտնում ակումբի և մարզչական շտաբի ծրագրերի մեջ։
Ռոսոներիները հայտարարել են սենեգալցի պաշտպան Ֆոդե Բալո Տուրեի հետ պայմանագիրը խզելու փոխադարձ որոշման մասին։
Ֆոդեն միացել է «Միլանին» 2021 թվականին։ Այն ժամանակ միլանցիները պաշտպանի տրանսֆերի համար «Մոնակոյին» վճարեցին 4 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Ֆուլհեմում»՝ 6 հանդիպում անցկացնելով Պրեմիեր լիգայում: Ընթացիկ մրցաշրջանը սենեգալցին անցկացրել է միլանյան ակումբի երկրորդ թիմի կազմում։