Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» պայմանագիր է կնքել «Լևանտեի» պաշտպանի հետ. անգլիական ակումբը հայտարարել է Անդրես Գարսիայի տեղափոխության մասին։
21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում:
Տրանսֆերի գործարքի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Գարսիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։