«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է Վիտոր Ռեյսի տեղափոխության մասին «Պալմեյրասից»: 19-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականը:
Ռեյսը «Պալմեյրասի» երիտասարդական թիմի ավագն էր, և 2024 թվականին նա մասնակցել է 22 խաղի՝ դառնալով Բրազիլիայի Սերիա Ա-ի փոխչեմպիոն: Նա ճանաչվել է տարվա լավագույն թիմի անդամ «Trofeu Mesa Redonda»-ի կողմից:
Ռեյսը նշել է, որ ոգևորված է Պեպ Գվարդիոլայի ղեկավարության ներքո զարգանալու հնարավորությունից: Ակումբի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը գովաբանել է Ռեյսի բարձր որակները և նրա ապագայի մեծ ներուժը: Ֆուտբոլիստը հանդես կգա 22-րդ համարի ներքո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 40 մլն եվրո: