«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կիսվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչի իր կանխատեսմամբ։
Երեքշաբթի օրը կատալոնական թիմը Պորտուգալիայում կխաղա «Բենֆիկայի» հետ։ Օլմոյին հարցրել են, թե ով է հանդես գալու մրցաշարի եզրափակչում.
«Իմ կանխատեսո՞ւմը.․․ «Բարսելոնան» և «Լիվերպուլը» կհանդիպեն եզրափակիչում»,- իսպանացի ֆուտբոլիստի պատասխանն է մեջբերում Managing Barca-ն։
Այս պահին «Բարսելոնան» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջինը «Լիվերպուլն» է, որը 18 հնարավորից վաստակել է 18 միավոր։