Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին լուրերը։
««Ռեալի» մասին խոսակցություններ կան, ես հանգիստ եմ վերաբերվում այդ խոսակցություններին։ Հավատացեք բավականաչափ անհանգստանալու պատճառներ ունեմ, ես հիմա չեմ մտածում այդ մասին»,- Ալոնսոյի Խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 20-ին հայտնի դարձավ , որ ընթացիկ մրցաշրջանը Կառլո Անչելոտիի համար վերջինը կլինի մադրիդյան ակումբում։