Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա լիգայի 20-րդ տուրում «Լաս Պալմասի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո (4:1) գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին, որը դուբլի հեղինակ է դարձել։
«Մբապեն մեզ շատ օգնեց՝ ցուցադրելով շատ որակյալ խաղ։ Թիմը շատ լավ է աշխատում։ Նա աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է։ Մենք կարող էինք նրան ձախ եզրում օգտագործել, բայց նա հիանալի հարձակվող է և շատ հարմար է կենտրոնում, այլ ոչ թե եզրում խաղալու համար: Նա ունի արագանալու եզակի ունակություն և ավելի լավ է օգտագործում այն, երբ ավելի մոտ է խաղում կենտրոնին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։