Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» միավորներ կորցրեց «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում (1:1): Հանդիպման ավարտից հետո կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան դժգոհ է մնացել խաղը սպասարկող մրցավարկան անձնակազմից։
««Խետաֆեի» դեմ մրցավարությունը խայտառակություն էր։ Սա սկանդալ է՝ Կունդեի դրվագում պետք է11 մետրանոց նշանակվեր։ Ռուդիգերի հետ դրվագում նրանք սուլեցին դրա համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Կապտանռնագույնների» նախագահը նշել է նաև, որ այս ամենը չի պատրաստվում այսպես թողնել։