«Նոան» վարձակալել է պորտուգալական «Սանտա Կլարայի» վինգեր Բրունո Ալմեյդային: Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ից: Վարձակալական պայմանագիրը նախատեսված կլինի 6 ամսով:
28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 700 հազար եվրո է գնահատվում:
Հիշեցնենք՝ այսօրվանից Ռուի Մոտայի թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Կատարում: