Կիրակի օրը՝ հունվարի 19-ին, ընկերական հանդիպում է տեղի ունեցել «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Ամերիկայի» միջև։
Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, սակայն 11-մետրանոց հարվածաշարում ամերիկյան թիմի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ են գտնվել՝ 3:2:
«Ինտերի» ավագ Լիոնել Մեսսին 34-րդ րոպեին հաշիվը դարձրել է 1:1` խփելով 2025 թվականի իր առաջին գոլը:
Of course Messi gets Inter Miami’s first goal of 2025
(via @InterMiamiCF)pic.twitter.com/N553RXkMbj
— B/R Football (@brfootball) January 19, 2025
Իր գոլը տոնելիս Մեսսին, պատասխանելով մեքսիկացի երկրպագուների վիրավորական վանկարկումներին, երեք մատ է ցույց տվել՝ մատնանշելով Արգենտինայի հավաքականի երեք հաղթանակն Աշխարհի գավաթում, իսկ հետո բռունցքով ցույց տվել 0՝ ակնարկելով Մեքսիկայի հավաքականի չեմպիոնական տիտղոսների բացակայությունը:
Messi’s celebration after the goal ❤️
pic.twitter.com/JyZ6VJFXsD— Pain. (@GBarca_) January 19, 2025