Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, որոնց նա երբևէ մարզել է։
«Լավագույն ֆուտբոլիստները, որոնց ես երբևէ մարզե՞լ եմ. Ես կնշեմ Ռոնալդո Նազարիոյին, Կրիշտիանու Ռոնալդուին, Զլատան Իբրահիմովիչին, Կարիմ Բենզեմային և Վինիսիուս Ժունիորին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի հուլիսից։ Նա նախկինում գլխավորել է մադրիդյան թիմը 2013-ից 2015 թվականներին:
Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարության մոտ աճում են կասկածները իտալացի մասնագետի՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Մարզչական կարիերայի ընթացքում Անչելոտին աշխատել է եվրոպական մի շարք բարձրակարգ ակումբներում։