Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն օրերս համալրել է Վարշավայի «Լեգիայի» կազմը, դիմել է ակումբի երկրպագուներին՝ վարժ լեհերենով:
25-ամյա ֆուտբոլիստը երկրպագուներին հրավիրել է տարվա առաջին պաշտոնական խաղին, որի շրջանակում Լեհաստանի մայրաքաղաքը ներկայացնող թիմը Էքստրակլասայի շրջանակում փետրվարի 2-ին սեփական հարկի տակ կընդունի «Կորոնա Կիելչեին»: