Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածին ու Սուպերգավաթի խաղարկությանն ընդառաջ «Արարատ-Արմենիան» հունվարի 24-ից փետրվարի 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հավաքի ընթացքում նախատեսված են մի շարք ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների ու հանդիպումների ժամանակացույցի մասին կհայտարարվի ավելի ուշ: