Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2024 թվականի ուժեղագույն առաջնությունների վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի Պրեմիեր լիգան 46-րդն է վարկանիշում՝ շրջանցելով, օրինակ, Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի, Իրանի և Չինաստանի առաջնությունները;
Այդուհանդերձ, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան մեկ կետով զիջել է դիրքերը:
Ղազախստանի առաջնությունն այս վարկանիշում զբաղեցրել է 86-րդ տեղը, Ռուսաստանի Պրեմիեր լիգան գտնվում է 73-րդ տեղում, Վրաստանի առաջնությունը՝ 70-րդ, Բելառուսը՝ 59-րդ, Ուկրաինան՝ 38-րդ, իսկ Ադրբեջանը՝ 36-րդ: