Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է փոխել ակումբը։
Այս մասին հաղորդում է Todofichaes-ը։ Ըստ աղբյուրի՝ 24-ամյա կիսապաշտպանը հնարավորություն ունի կարիերան հայրենիքում շարունակելուն։
ՊՍԺ-ն հետաքրքրված է Չուամենիի ծառայություններով. տրանսֆերի արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։