Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը։
Լրագրող Սաշի Տավոլիերիի խոսքով՝ Լոպետեգիի թեկնածությանը հավանություն է տվել Բելգիայի հավաքականի մարզական տնօրեն Վինսան Մաններին։
Լոպետեգիի վերջին աշխատավայրը եղել է «Վեսթ Հեմը», որտեղ նա գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի հունվար: