«Խետաֆեի» երկրպագուները խաղի ընթացքում վիրավորական վանկարկումներ էին անում «Բարսելոնայի» և նրա նախագահ Ժոան Լապորտայի հասցեին Լա Լիգայի 20-րդ տուրում (1:1) կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Movistar-ը։
Աղբյուրի տեղեկություններով, «Խետաֆեի» երկրպագուները վանկարկում էին. «Բարսելոնան մաֆիա է», ինչպես նաև «Լապորտա, դու ճարպագունդ ես, որը սիրում է թխվածքաբլիթ» և «Վաճառի՛ր ինձ VIP տեղեր, Լապորտա, վաճառի՛ր ինձ VIP տեղեր»։
Ենթադրվում է, որ րկրպագուների այս վանկարկումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ Իսպանիայի բարձրագույն սպորտային խորհուրդը (CSD) թույլ է տվել «Բարսելոնային» գրանցել Դանիել Օլմոյին և Պաու Վիկտորին Լա Լիգայի մրցաշրջանի երկրորդ մասի համար։ Աղբյուրները հաղորդում էին, որ դրա համար կատալոնական ակումբը ստիպված էր վաճառել VIP տեղեր նորացված «Կամպ Նոու»-ում։