«Ուրարտուն» պաշտոնապես հայտարարել է թիմի այս տարվա առաջին համալրման մասին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս հարձակողական ոճի կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
«Ակրոնի» նախկին ավագը դեկտեմբերին խզել էր պայմանագիրը ռուսական ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ։
Պալիենկոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։