Իսպանիայում մարզական հավաք անցկացնող Վարշավայի «Լեգիան» ստուգողական հանդիպում է անցկացրել «Պյաստ Գլիվիցեի» հետ։
Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Վերջինս խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից։
Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ մինչև 2027 թվականի ավարտը։