Ճապոնիայի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբում։
Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Մերսիսայդյան գրանդում կարծում են, որ Տակեֆուսան ի վիճակի է հարձակման գծում փոխարինել Մոհամեդ Սալահին: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Լիվերպուլից» 2024/2025 մրցաշրջանի վերջում:
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է տրանսֆերային գործարքում ներառել իր երեք ֆուտբոլիստի՝ Ֆեդերիկո Կիեզային, Ուատարու Էնդոյին ու Հարվի Էլիոտին։