Հայտնի է դարձել , թե որտեղ ամենայն հավանականությամբ կշարունակեն իրենց կարիերան «Լիվերպուլի» խաղացողներ Մուհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դայկը։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը «Լիվերպուլի» հետ ավարտվում են հունիսի վերջին։ Սպասվում է, որ եգիպտացի հարձակվողն ու հոլանդացի պաշտպանը 5 ամսից միասին կտեղափոխվեն «Ալ-Հիլալ»։
«Սալահն արդեն 99 տոկոսով «Ալ-Հիլալի» խաղացող է: Իսկ Վիրջիլ վան Դայկը շատ մոտ է ակումբի հետ համաձայնության գալուն։ Ամեն ինչ համաձայնեցված է, մնում է միայն ստորագրել պայմանագրերը։ Այս տրանսֆերները տեղի կունենան ամռանը՝ Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ»,- ասել է սաուդցի ֆուտբոլային փորձագետ Ալ-Շենեյֆը KSA Sports-ի եթերում:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը 29 խաղում դարձել է 21 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Վան Դայկը մերսիսայդցիներ կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։