«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է կատալոնական ակումբի հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ։
«Ռեշֆո՞րդը։ Կասեմ ինչպես միշտ․ ես գոհ եմ թիմից։ Կան մի քանի վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, օրինակ՝ Մարկ Բերնալը և տեր Շտեգենը։ Բայց մենք լավ ենք աշխատում։ [Անդրեաս] Քրիստենսենն արդեն վերադարձել է։ Ես գոհ եմ թիմից, իսկ տրանսֆերները Դեկուի աշխատանքն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ գերմանացի մարզիչը հավանություն է տվել Ռեշֆորդի տեղափոխությանը կատալոնական ակումբ։ Նշվում էր նաև, որ ֆուտբոլիստը ևս ցանկանում է խաղալ Ֆլիկի թիմում։