Այսօր՝ հունվարի 17-ին կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Ուրարտու» — «Արարատ-Արմենիա»
«Վան» — «Վեստ Արմենիա»
«Փյունիկ» — «Լեռնային Արցախ»
«Գանձասար» — «Նոա/Ալաշկերտ»
1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում թիմերը միմյանց հետ կմրցեն երկուական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-ից 6-ը զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ, իսկ պատասխան խաղերը ՝ ապրիլի 1-ից 3-ը: