Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության «Սելտայի» դեմ խաղում (5:2): Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպաը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ 22-ամյա ֆրանսիացու վերականգնման ստույգ ժամկետները դեռևս չեն հաղորդվում:
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մադրիդյան գրանդի կզմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։