«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչպես է կատալոնական ակումբում իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին օգնել իրեն վստահություն ձեռք բերել։
Նեյմարը խոստովանել է, որ առաջին վեց ամիսների ընթացքում «Բարսելոնայում» իր մոտ ոչինչ չի ստացվել։ «Աթլետիկի» հետ հանդիպումներից մեկից հետո նա գնացել է զուգարան, որտեղ վատ խաղի պատճառով սկսել է լաց լինել։
«Ես փակվել էի զուգարանում և լաց էի լինում։ Այնուհետև դուռը թակեցին, բացեցի և տեսա, որ դա Մեսսին էր: Նա հարցրեց, թե ինչու եմ լաց լինում, իսկ հետո ասաց, որ հանգստանամ։ Հետո եկավ Դանի Ալվեսը, և Մեսսին ասաց, որ ինքը ցանկանում է օգնել ինձ խաղալ իմ լավագույն ֆուտբոլը: Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, միշտ կարող ես հույս դնել ինձ վրա»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլացին նշել է, որ կոնկրետ այս պահը շրջադարձային է եղել իր կարիերայում, քանի որ թույլ է տվել իրեն վստահություն ձեռք բերել։ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին։ Այդ ընթացքում նա անցկացրել է 186 հանդիպում, դարձել 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։