Լոս Անջելոսում կայացել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի և նույն քաշային կարգում դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի հայացքների մենամարտը։
FOR LIGHTWEIGHT GOLD 🏆🏆@MAKHACHEVMMA vs @ArmanUFC
[ #UFC311 | Live SATURDAY on @ESPNPlus PPV | 10pmET ] pic.twitter.com/kq3qHclG4y
— UFC (@ufc) January 17, 2025
Հիշեցնենք, որ մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 07։00-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։